Աջակցություն օտարերկրյա ներդրողներին
Հայկական շուկայում մեր փորձառության և մեծ կապերի շնորհիվ մենք ձեզ կառաջնորդենք տարբեր գործընթացներով՝ ապահովելու դեպի շուկա սահուն մուտքը և օպտիմալացված որոշումները:
- Շուկա մուտք գործելու ռազմավարություն՝ նոր շուկա մուտք գործելու համար ռազմավարական ճանապարհային քարտեզի մշակում, ներառյալ շուկայի վերլուծությունը, մրցակիցների գնահատումը, մուտքի խոչընդոտները և հնարավոր գործընկերությունները։
- Կարգավորումների և համապատասխանության վերաբերյալ խորհրդատվություն՝ տեղական կանոնակարգերի, լիցենզավորման պահանջների և համապատասխանության չափանիշների մասին լիարժեք տեղեկատվության տրամարդում։
- Իրավական կառուցվածք և հարկային պլանավորում՝ խորհրդատվություն կորպորատիվ օպտիմալ կառուցվածքնի, հարկային արտոնությունների և իրավական շրջանակների վերաբերյալ
- Տեղանքի ընտրություն և պատշաճ ուսումնասիրություն՝ արտոնությունների, ենթակառուցվածքների, աշխատուժի առկայության և մատակարարման շղթաների մասին մանրամասն տեղեկատվության տրամադրում։
- Ֆինանսական և ռիսկերի գնահատում՝ ֆինանսական մոդելների կառուցում, ներդրումների իրատեսականության գնահատում, ռիսկերի վերլուծություն՝ ներդրումների կենսունակության ամբողջական պատկերացում ապահովելու համար
- Համատեղ ձեռնարկություններ և գործընկերություններ՝ տեղական գործընկերների հետ շփումների ապահովում, բանակցությունների կառավարում և ներդրողի նպատակներին համահունչ համատեղ ձեռնարկությունների համաձայնագրերի կամ գործընկերությունների ստեղծում
- Մշակութային և շուկայական ադապտացիա՝ պատկերացումներ տեղական սպառողների վարքագծի, մշակութային նրբությունների և շուկայի հարմարվողականության ռազմավարությունների վերաբերյալ, որոնք կօգնեն ներդրողներին առավել ճշգրիտ ձևակերպել իրենց մոտեցումները
