Consulting For Foreign Investors - Elevate Consult

Աջակցություն օտարերկրյա ներդրողներին

Հայկական շուկայում մեր փորձառության և մեծ կապերի շնորհիվ մենք ձեզ կառաջնորդենք տարբեր գործընթացներով՝ ապահովելու դեպի շուկա սահուն մուտքը և օպտիմալացված որոշումները:

  • Շուկա մուտք գործելու ռազմավարություն՝ նոր շուկա մուտք գործելու համար ռազմավարական ճանապարհային քարտեզի մշակում, ներառյալ շուկայի վերլուծությունը, մրցակիցների գնահատումը, մուտքի խոչընդոտները և հնարավոր գործընկերությունները։
  • Կարգավորումների և համապատասխանության վերաբերյալ խորհրդատվություն՝ տեղական կանոնակարգերի, լիցենզավորման պահանջների և համապատասխանության չափանիշների մասին լիարժեք տեղեկատվության տրամարդում։
  • Իրավական կառուցվածք և հարկային պլանավորում՝ խորհրդատվություն կորպորատիվ օպտիմալ կառուցվածքնի, հարկային արտոնությունների և իրավական շրջանակների վերաբերյալ
  • Տեղանքի ընտրություն և պատշաճ ուսումնասիրություն՝ արտոնությունների, ենթակառուցվածքների, աշխատուժի առկայության և մատակարարման շղթաների մասին մանրամասն տեղեկատվության տրամադրում։
  • Ֆինանսական և ռիսկերի գնահատում՝ ֆինանսական մոդելների կառուցում, ներդրումների իրատեսականության գնահատում, ռիսկերի վերլուծություն՝ ներդրումների կենսունակության ամբողջական պատկերացում ապահովելու համար
  • Համատեղ ձեռնարկություններ և գործընկերություններ՝ տեղական գործընկերների հետ շփումների ապահովում, բանակցությունների կառավարում և ներդրողի նպատակներին համահունչ համատեղ ձեռնարկությունների համաձայնագրերի կամ գործընկերությունների ստեղծում
  • Մշակութային և շուկայական ադապտացիա՝ պատկերացումներ տեղական սպառողների վարքագծի, մշակութային նրբությունների և շուկայի հարմարվողականության ռազմավարությունների վերաբերյալ, որոնք կօգնեն ներդրողներին առավել ճշգրիտ ձևակերպել իրենց մոտեցումները
Cart (0 items)

Contact Info

Mon - Sun: 9:00 -18:00
+374 93 12 12 35
info@elevate-consult.am

Office Address

Eurostan Business Center, Yerevan, Armenia